Բնակարանագողերը հայտնաբերվեցին և ձերբակալվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 27-ին, ժամը 5-ին, 1989 թ. ծնված Ռոստիսլավ Գ.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով՝ իր բնակարանից գողացել են հեռուստացույց, նոութբուք, 6 շիշ կոնյակ և 4 շիշ օղի` պատճառելով մոտ 700.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը օգոստոսի 23-ին, ժամը 3-ի սահմաններում, կատարել են 1967 թ. ծնված Վարդան Բ.ն- և 1967 թ. ծնված Աշոտ Խ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Վարդան Բ.ն- և Աշոտ Խ.-ն ձերբակալված են:
Կատարվում է քննություն:




Լրահոս