Դանակահարություն՝ Գյումրիում. տուժողները հայր ու որդի են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 17-ին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Սարգսյան փողոցի տներից մեկից դանակահարություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին Մուշ-2 թաղամասի բնակիչ Գարեգին Զաքարյանին: Կասկածյալը նախօրդ օրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էր Մուշ -2 Խաչքար թաղամասի մի բնակչի հետ, որի ընթացքում նախապես իր հետ վերցրած դանակով երեք անգամ հարվածել էր նրան: Վիճաբանությունն այնքան թեժ էր եղել, որ Զաքարյանը  դանակով մեկ անգամ էլ հարվածել էր նրանց բաժանել ցանկացող տուժողի անչափահաս որդուն:

Զաքարյանի խոստովանությամբ մինչև այդ տուժողն էր իրեն ծեծի ենթարկել, այնուհետև կռվին միջամտել էր նրա որդին և նույնպես հարվածել իրեն, որից հետո նոր միայն ինքը գործադրել էր իր մոտ եղած դանակը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1ին մասի հատկանիշներով: Գարեգին Զաքարյանը կալանավորված է:

Քննությունը շարունակվում է:

 




Լրահոս