
«Sky News»-ը գրում է, որ Լոնդոնի Բրոմլի շրջանում աղվեսը մտել է տներից մեկը եւ կծել նորածնի մատը: Փոքրիկ գազանին հաջողվել է մահճակալից դուրս քաշել երեխային եւ կծել նրա մատը: Երեխային տարել են հիվանդանոց, որտեղ պլաստիկ վիրաբույժներին հաջողվել է կարել մատը, այժմ երեխան վերականգնողական շրջան է անցնում տանը: Ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները: