«Ժամանակ» թերթը գրում է. «Herbalife–ի ՀՀ ներկայացուցչության տնօրեն Արամայիս Ալավերդյանը հեռացվել է աշխատանքից, այն պատճառով, որ գրասենյակում Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Հիշում և պահանջում ենք» գրառմամբ անմոռուկի պատկերով պաստառ, ինչպես նաև կրծքին անմոռուկ պատկերող կրծքանշան է փակցրել, ինչը գնահատվել է, որպես քաղաքականությամբ զբաղվելու հանգամանք, որն արգելված է այդ խմբի ներքին կանոնակարգով։ Նա դատի է տվել իր ընկերության հիմնադիրներին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։