Armenian text to speach

Անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկողների մեջ եղել են պաշտոնյաներ. նրա մոտ շեղումներ են նկատվում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» թերթը գրում է. «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին ծեծի ենթարկողների մեջ եղել են նաեւ պաշտոնյաներ, այդ պատճառով էլ նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:

Մեզ հասած տեղեկություններով, նրան ծեծի ենթարկողների մեջ եղել են ֆինանսների նախարարության աշխատակիցներ: «Ծեծողներից մեկը հարկայինում էր աշխատում, մեկը՝ տամոժնիում»,-ասաց մեր աղբյուրը:

Ասում են, թե մաքսայինում աշխատողը «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին է՝ 26-ամյա Հարություն Թանգամյանը, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Առայժմ նյութերն ուսումնասիրվում են, եւ հայտնի չէ, թե որ հոդվածով քրեական գործ կհարուցվի կամ կհարուցվի՞ արդյոք:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ թեեւ Վարազդատ Խոցանյանի առողջական վիճակը լավանում է, նրա հոգեկան վիճակը բարվոք չէ: Նա սկսել է ինչ-որ տարօրինակ բաներ խոսել՝ շեղումներ են նկատվում: Հարազատները, մտահոգվելով նրա առողջական վիճակի մասին, անգամ հոգեբան են կանչել:

Վարազդատ Խոցանյանը տեղի ունեցածից ոչինչ չի հիշում եւ որեւէ բան չի կարողանում պատմել: Նրան հարվածել են թիկունքից, իսկ առաջիկայում պետք է վիրահատեն դիմային ոսկրերի, կոտրվածքների համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս