
Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում դիտորդական երկարաժամկետ առաքելությամբ գտնվող Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ, ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, Իսրայելի խորհրդարանի անդամ Ալեքսանդր Ցինկերին եւ փորձագետ Աննա Չուրդովային (Չեխիա):
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նախընտրական գործընթացներին, քարոզարշավի ընթացքին: Երկուստեք կարեւորվել է արդար եւ թափանցիկ ընտրությունների անցակացումը: ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք` ազատ, արդար եւ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար: