«Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայն է վաճառել 27-ամյա պաշտպան Ջոնի Էվանսին: «Վեստ Բրոմվիչ»-ը ֆուտբոլիստի համար սկզբում կվճարի 6 մլն եվրո, որոշ ժամանակ անց` ևս 2 մլն եվրո. հայտնում է BBC-ն:
Սպասվում է, որ Էվանսը պայմանագրի հետ կապված հարցերն ավարտելու նպատակով այսօր կլինի «Վեստ Բրոմվիչ»-ում: Առաջիկա խաղին նա դեռևս չի հասցնի պատրաստվել, սակայն կմասնակցի մյուս խաղերին:
«Վեստ Բրոմվիչ»-ի գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսն ընդգծել է, որ Ջոնին ակումբի համար հիանալի ձեռքբերում կլինի: