Ադրբեջանը սպառնում է ձերբակալել Հենրիխ Մխիթարյանին. Նիկիտա Սիմոնյանի արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ֆուտբոլային միության նախագահի պաշտոնականար Նիկիտա Սիմոնյանն անդրադարձել է այն հանգամանքին, որ «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել «Գաբալա»-ի հետ հանդիպումը:

«Եթե խոսենք մարզական կանոններով, ապա Ադրբեջանը պարտավոր է Հենրիխ Մխիթարյանին իր երկիր թողնել: Եթե նրան չթողնեն, ապա կա´մ նա, կա´մ ակումբը պետք է դիմի ՈւԵՖԱ: Ադրբեջանը ոչ մի պաշտոնական իրավունք չունի ֆուտբոլիստին արգելել խաղալ: Եթե Բաքուն այդպես վարվի, դա կանոնների կոպիտ խախտում կլինի», – նշել է նա:

Հավելենք, որ Ադրբեջանի կողմից արդեն հայտարարություններ են եղել, որ Մխիթարյանն անցանկալի անձ է Ադրբեջանի համար, և այնտեղ մտնելուն պես` նրան կձերբակալեն:

 




Լրահոս