Լոռիում անկարևոր հարցի շուրջ վիճաբանությունը ողբերգությամբ է ավարտվել. սպանվել է 16-ամյա տղա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկանում է, որ երեկ երեկոյան հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային մասի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Վարդան Գևորգյանը, ով մինչ բուժօգնություն ցույց տալը մահացել է:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Շրջանառվող լուրերի համաձայն` դեռահասին սպանել է իր ազգականը: Իսկ սպանությունը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել ինչ-որ անկարևոր հարցի շուրջ վիճաբանության հետևանքով:




Լրահոս