22-ամյա լոռեցի երիտասարդը խոստովանել է, որ ինքն է սպանել անչափահասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ երեկոյան հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային մասի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Վարդան Գևորգյանը, ով մինչ բուժօգնություն ցույց տալը մահացել է:

Armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով 2015թ. օգոստոսի 28-ին ձերբակալվել է Կուրթան գյուղի բնակիչ 22-ամյա Սեյրան Գևորգյանը: Նա խոստովանել է, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գևորգյանին:

Ս.Գևորգյանին պատկանող «Օպել Աստրա 2.0Ի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների  բազմակողմանի,  լրիվ ու օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:




Լրահոս