![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/150828204942_kobzon_putin_promo_624x351_rianovosti.jpg)
Երգիչ ու Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը ՌԴ ղեկավարությանն առաջարկել է վերջ դնել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերություններին: Այս մասին հայտնում է «Լուրերի ռուսական ծառայությունը»:
«Ես կխզեի բոլոր դիվանագիտական հարաբերությունները, միայն թե ամերիկացիները սկսեին մտածել, որ մեզ հետ չի կարելի այդ կերպ վարվել, չի կարելի կատակել Ռուսաստանի հետ: Կա Ռուսաստանի բնակչություն՝ ազատ, իր երկիրը սիրող: Մեզ հետ կատակել ոչ մեկի խորհուրդ չէի տա»,- հայտարարել է Կոբզոնը:
Հավելենք, որ ավելի վաղ Կոբզոնը հայտարարել էր, որ շնորհիվ Վլադիմիր Պուտինի նա Եվրամիություն բժշկական վիզա է ստացել: