Նոր մանրամասներ՝ Պտղնիում հեղինակություն համարվող տղամարդու սպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էինք՝ օգոստոսի 27-ին, ժամը 8.10-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել. հիվանդանոցից հաղորդում էին, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արսեն Ազիզյանը, որը գիտակցության չգալով՝ մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 6.10-ի սահմաններում, Ներքին Պտղնի գյուղի Զանգու գետի ափին գտնվող ձկնաբուծարանի մոտ արձակված կրակոցից Արսեն Ազիզյանը ստացած հրազենային վնասվածքներով, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր «Լ 51749» տեսակի որսորդական հրացան` լիցքավորված 1 փամփուշտով, և 16 մմ տրամաչափի 2 պարկուճ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:

Նախնական քննության տվյալներով՝ Արսեն Ազիզյանը սպանվել է համագյուղացու կողմից:

Կասկածյալը ձերբակալվել է: Նրա մասնակցությամբ կատարված զննության ընթացքում նա ներկայացրել է «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված 19 մարտական փամփուշտով, 1 հատ՝ «ԱԿՍ» տեսակի փամփշտատուփ՝ լիցքավորված 29 մարտական փամփուշտով, մեկ տուփ փամփուշտ, ինչպես նաև 5.45 մմ տրամաչափի 275 փամփուշտ:

ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնի, ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության և Աբովյանի քննչական բաժնի կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Ազիզյանին «ԱԿ» տիպի ինքնաձիգից կրակել և կյանքից ապօրինի զրկել է Պտղնի գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Արման Բաղդասարյանը:
Հանցագործության գործիք «ԱԿ» տիպի ինքնաձիգը, 2 պահունակները` լիցքավորված համապատասխանաբար 19 և 29 փամփուշտներով, պարկի մեջ լցված 5,45 մմ տ/չ 290 փամփուշտն առգրավված են:

Առգրավված զենք-զինամթերքն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ` փորձաքննության:

Արման Բաղդասարյանը ձերբակալված է:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս