![](https://armlur.am/wp-content/uploads/2014/05/zenqer.jpg)
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի տեղեկացրել է, որ զինամթերք է թողել Թալին քաղաք մտնող ճանապարհի սպասասրահի հետնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է տարբեր տրամաչափի 49 փամփուշտ, նռնակի 4 պայթուցիչ և 2 նռնակ` առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: