![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/2BBD76C900000578-3214441-Attacked_As_he_pins_the_boy_to_a_rock_the_soldier_finds_himself_-a-12_1440789212157.jpg)
Պաղեստինի Ռամալլահ քաղաքի մոտակայքում գտնվող Նաբի Սալեհ գյուղում հրեական Հալլամիշ բնակավայրի ընդլայնման դեմ պաղեստինցիների բողոքի ցույցի ժամանակ իսրայելցի զինվորը փորձել է ձերբակալել 12-ամյա պաղեստինցի տղային, իսկ 2 կանայք ու փոքրիկ աղջնակը փորձել են խանգարել նրան:
Համաձայն իսրայելական բանակի հայտարարության՝ 12-ամյա երեխան քարեր է շպրտել զինվորների ուղղությամբ:
Իսկ ցուցարար ակտիվիստները հայտարարել են, որ զինվորն ուժ է կիրառել ընդդեմ 12-ամյա տղայի, որի ձեռքը ձերբակալության պահին կոտրված էր ու կապված: Միջադեպի ժամանակ դեպքի վայրում եղած ակտիվիստ Ջոնաթան Փոլակը պատմում է, որ երեխան զինվորի ուղղությամբ քարեր չի նետել, իսկ զինվորը ձերբակալության ժամանակ իր ատրճանակը պահել է երեխայի վրա: