Փետրվարի 10-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ Շահումյան փողոցի տներից մեկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա Լիլյա Վ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան գազօջախի շմոլ գազի արտահոսքից: Կատարվում է քննություն:
20-ամյա աղջիկը թունավորվել է շմոլ գազի արտահոսքից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ