Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նոր ուսումնական տարվա նախօրյակին, երևանաբնակ սիրիահայ 161 աշակերտներ՝ 1-4 դասարացիները, նվեր են ստացել դպրոցական պայուսակներ, գրենական պիտույք։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քաղաքապետի անունից ողջունել է ներկաներին ու շնորհավորել ներկա աշակերտներին՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ։
Այնուհետ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը և քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը քաղաքապետարան հրավիրված երեխաներին են հանձնել նվերները և, զրուցելով ծնողների հետ, վստահեցրել, որ քաղաքապետարանը այսուհետ ևս տարատեսակ ծրագրերով լինելու է երևանանաբնակ սիրիահայ ընտանիքների աջակիցը։
Երեխաների ծնողները շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին՝ Երևանում բնակություն հաստատելու առաջին իսկ օրերից սատարումի և քաջալերման համար։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն