Գնչու համայնքից ցուցարարները Ֆրանսիայում արգելափակել են մայրուղին՝ երկրի իշխանություններից պահանջելով ազատ արձակել իրենց ձերբակալված ցեղակցին:
«Սա սյուրեալիստական տեսարան է: A1 մայրուղին, որը հանդիսանում է Եվրոպայում ամենաբանուկ մայրուղիներից մեկը, հատկապես` հանգստից վերադառնալու սեզոնում, ուրբաթ երեկոյից մինչ շաբաթ կեսօր փակ է մնացել»,- ասվում է Figaro թերթի հաղորդագրության մեջ: Համաձայն հրապարակված լուսանկարների՝ ցուցարաները ճանապարհին կտրած ծառեր են նետել ու դրանք վառել:
Հրատարակչության տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 60 գնչու, ովքեր պահանջում են ժամանակավորապես ազատ արձակել ձերբակալված գնչուներից մեկին, որպեսզի վերջինս կարողանա մասնակցել իր հոր թաղմանը: