ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավար Արտավազդ Եղոյանի հետ զրույցում բացահայտվեց, որ շաքարախտով հիվանդները ստիպված գնում են իրենց դեղերը, քանի որ ամիսներով չեն ստանում իրենց հասանելիք դեղերը: «Պետպատվերի անուն է տալիս Դերենիկ Դումանյանը եւ թոզ ու դուման անում Հայաստանում: Հիմա պոլիկլինիկան դեղ չունի, որ տա դիաբետիկներին, միշտ նորմալ տվել է, ինչ նախարարը փոխվեց` արդեն 3-րդ անգամն է, որ մի քանի ամսով չկա կամ տալիս են կես ամսվա ու կորչում: Այսօրվա դրությամբ հարգարժան Դերոն (ոնց դիմում է նախագահը առողջապահության նախարարին) շաքարախտով հիվանդների դեղերի գների բարձրացումով է զբաղված: Այդ էլ այն դեպքում, երբ պետք է անվճար հատկացնի: Այսօր նորից դուրս եկա դեղ գնելու: Ու արդեն քանի ամիս է՝ մենք մեր դեղերն ինքներս ենք գնում: Ամո՛թ իրենց, ո՞նց են մարսելու…»,-նշեց պարոն Եղոյանը:




Լրահոս