Ուկրաինայում կայացած Կլիչկո եղբայրների անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում ՝Կարեն Աղամալյանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականը, նվաճեց 1 ոսկե , 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Ուկրաինայում պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, ով եզրափակչում գեղեցիկ ոճով առավելության հասավ Ղազախստանը ներկայացնող Երթուգան Զեյնուլինովի նկատմամբ:
Ոսկե մեդալին մոտ էր նաև 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, ով եզրափակչում հավասար պայքարում զիջեց ուկրաինացի Մուրադ Սիրյոգևին: Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճեց նաև 4 բրոնե մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը և 91կգ քաշային Դավիթ Չալոյան:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր էր մեկնել 8 բռնցքամարտիկով, որոնցից 6-ը հայրենիք կվերադառնան մեդալներով:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն