Վերջին 13 տարիների ընթացքում այս տարին ՉԺՀ բանկերի համար դարձել է ամենածանրը: Խնդրահարույց վարկերի ծավալն աճում է երկրի տնտեսության արգելակման ֆոնին. գրում է The Wall Street Journal-ը:
Չինաստանի ու աշխարհի խոշորագույն բանկը՝ Industrial & Commercial Bank of China Ltd. -ն (ICBC) ընդհանուր առմամբ 2015 թ. առաջին կեսին իր մաքուր եկամուտն ավելացրել է ընդամենը 0.6%-ով՝ մինչև 149,02 միլիարդ յուան, մինչդեռ հունվար-հունիս ամսիներին աճը կազմել է 7%, իսկ այս տարվա առաջին քառորդում՝ 1.4%:
Bank of Communications Co. (BoCom) եկամուտն առաջին կիսամյակում աճել է 1,5%-ով՝ մինչ 37.32 միլիարդ յուանով, մինչդեռ նախորդ տարի այս ժամանակաշրջանում աճը եղել է 6%:
Ֆինանսական կազմակերպությունների թույլ արդյունքները վկայում են այն մասին, որ երկրում վարկառուները պարտքերը փակելու հետ լուրջ խնդիրներ ունեն: Մինչդեռ ավելի վաղ բանկերը պարբերաբար հայտնում էին երկնիշ աճի մասին. 2007 թ. աճի գագաթնակետին ICBC բանկը 60% աճ է գրանցել: