«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս Արարատի մարզում քարոզարշավի ավարտից հետո ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը գնացել է մարզպետին պատկանող «Ռենեսանս» ռեստորան՝ մասնակցելու իր պատվին մարզպետ Էդիկ Բարսեղյանի՝ Լոնդիկի տված ճաշին: Ականատեսների վկայությամբ՝ Ս. Սարգսյանի տրամադրությունն այնքան է բարձրացել, որ պարել է: Հավելենք, որ Ս. Սարգսյանին պարի հրավիրողը եղել է երգչուհի Զարուհի Բաբայանը:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց լուրը ճշտել Արարատի մարզպետից, որը բարկացավ. «Դա հարցնելու բա՞ն է, որ հարցնում եք» ու անջատեց հեռախոսը:
ՊԱՐԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ