Տրոպիկական փոթորիկը հողին է հավասարեցրել Դոմինիկա պետությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էրիկա» տրոպիկական փոթորկի հետևանքով Դոմինիկա կղզի պետությունում նվազագույնը 31 մարդ անհետ կորել է, 35` զոհվել:

Երկրի վարչապետ Ռուզվելտ Սկերիտայի խոսքով՝ հասցված վնասը 20 տարով հետաձգել է երկրի զարգացումը:

«Ավերածությունների ծավալը հսկայական է: Ամեն ինչ ավելի վատ է, քան ակնկալվում էր»,-հայտարարել է նա: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ոչնչացվել են հարյուրավոր տներ, կամուրջներ ու ճանապարհներ:

«Մենք ըստ էության ստիպված ենք նորից կառուցել Դոմինիկան»,-ընդգծել է վարչապետը՝ կատարվածն անվանելով «ազգային ողբերգություն», փոխանցում է Associated Press-ը:

Վարչապետի պնդմամբ՝ երկրի շատ շրջաններ անճանաչելիորեն փոխվել են: Մի քանի ժամվա ընթացքում Դոմինիկայում 38սմ տեղումներ են տեղացել:

Debris covers a road after heavy rains from Tropical Storm Erika hit the Caribbean island of Dominica in this picture from Robert Tonge, Dominican Minister for Tourism and Urban Renewal, taken on Thursday.

Dangerous-Flash-Flooding-in-Missouri

Screen-Shot-2015-08-27-at-12.06.43-PM-copy




Լրահոս