Բրիտանական Restaurant ամսագիրն առաջարկում է The World’s 50 Best Restaurants (աշխարհի 50 լավագույն ռեստորանները) մրցանակաբաշխության տվյալները: Մասնագետ-ժյուրիի կազմի մեջ ներառվում են շեֆ-խոհարարներ, ռեստորանագետներ և ոլորտի հետ առնչվող այլ մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից: Այս վարկանիշը 2002 թվականից է կազմված:
Վարկանիշային աղյուսակի առաջին 5 տեղում են՝
1. El Celler de Can Roca, Жирона, Իսպանիա
2. Osteria Francescana, Модена, Իտալիա
3. Noma, Копенгаген, Դանիա
4. Central, Лима, Պերու
5. Eleven Madison Park, Նյու Յորք, Ամն
El Celler de Can Roca, Ժիրոնա, Իսպանիա
El Celler de Can Roca-ը վարկանիշային աղյուսակի առաջատարն է Ժիրոնայում: Մտահղացումը Ռոկա եղբայրներինն է՝ շեֆ-խոհարար Խոանի, հրուշակագործ Խորդիի և Սոմելյե Խոսեի: Վերջին տարիներին այս ռեստորանը չի իջնում առաջատարների ցանկից:
Այս շատ հետաքրքիր ռեստորանը, որը գտնվում է հիասքանչ քաղաք Մոդենայում, երազում է այցելել յուրաքանչյուրը: Ռեստորանի պատերը ներկված են հասարակ սպիտակ գույնով, առանց որևէ ավելորդության, և դրանցից կախված են ռեստորան այցելած հայտնիների նկարները: Մենյուն պարզապես շատ երկար է, և այն անգամ չարժե ուսումնասիրել:
Central ռեստորանը 2014 թվականին համարվել է Լատինական Ամերիկայի 50 լավագույն ռեստորաններից մեկը: Նրա շեֆ-խոհարարն է Վերգիլիո Մարտինեսը: Նա փառքի է արժանացրել իր ծրագիրը յուրօրինակ մենյուով` կազմված ավանդական և տեղական ուտեստներից:
Ինչպես անունից պարզ դարձավ, Madison Sqaure-ի պուրակում տեղակայված այս ռեստորանը ռեստորանագետ Դեննի Մեյերի մտահղացումն է, ում անունն արդեն իսկ բրենդ էհամարվում: Շեֆ-խոհարարը Դենիել Հումման է: Մենյուն հիմնված է Նյու Յորքի գյուղատնտեսական ապրանքներով: