ԱՄՈԹԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին զանգահարում տարբեր քաղաքացիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, անգամ պետական պաշտոնյաներ եւ իրենց վրդովմունքն էին հայտնում Խաչիկ Խաչատրյանի վարքագծի վերաբերյալ: Նրանց զայրացրել էր լուրը, որ գործարարը, իր պատիվն ու արժանապատվությունը 6 միլիոն դրամ գնահատելով, փորձում է «Ժողովուրդ» օրաթերթից ստանալ փոխհատուցում:
Շատերը տարակուսանք հայտնեցին, որ իրեն այլընտրանքային ուժ հռչակած ԲՀԿ-ի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից մեկը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, մինչեւ այսօր քար լռություն է պահպանում: Սա նկատել են նաեւ մեր ընթերցողները, որոնք ամոթանք տվեցին Է. Վարդանյանին:
Իսկ «Ժողովուրդ»-ը շնորհակալություն է հայտնում բոլոր մտահոգված քաղաքացիներին եւ շտապում հայտնել, որ օրաթերթի գործունեությանը ոչ մի վտանգ չի սպառնում:




Լրահոս