ՀՀ վերաքննիչ դատարանում երեկ կայացավ «Յունիբանկ» ՓԲԸ-ի եւ «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի դատական նիստը: Նշենք, որ «Հին Էրիվան հոլդինգ»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, որ եթե ՀՀ վերաքննիչ դատարանն էլ արդարացի որոշում չկայացնի, ապա ինքը կտա այն չինովնիկի անունը, որը կանգնած է բանկի հետեւում եւ ամեն ինչ անում է «Հին Էրիվան»-ը իր ձեռքից վերցնելու համար: Երեկ, սակայն, դատական նիստը հետաձգվեց: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե գործարարը երբ է պատրաստվում հայտարարել բանկի հետեւում «թաքնված» չինովնիկի անունը, Մանվել Տեր-Առաքելյանը նշեց. «Համոզված եմ, որ նախագահական ընտրություններից հետո այդ չինովնիկը չի մնա իր տեղում, եւ նրա նմանները դուրս կգան կառավարությունից»: Գործարարը նաեւ հավելեց, թե ինքն իր խոսքի տերն է. եթե վերաքննիչն արդարացի որոշում չկայացնի, ապա չինովնիկի անունը կհայտարարի դատարանի դահլիճում:
ԽՈՍՔԻ ՏԵՐՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ