Լեզուն մարմնի յուրահատուկ մասերից է, որը յուրաքանչյուրիս անչափ անհրաժեշտ է: Նրա օգնությամբ մենք շփվում ենք, ուտելիք ենք օգտագործում, անգամ կարող ենք ամբողջ մարմնի վիճակի մասին տեղեկանալ: Նայելով լեզվին՝ փորձառու բժիշկը կարող է հայտնել այն մասին, թե ինչպես է շրջակա միջավայրը, դիետան և կենսակերպն ազդում մարմնի ընդհանուր վիճակի վրա: Եթե ձեռքիդ տակ հայելի ունես, կարող ես հենց այս պահին իմանալ ողջ ճշմարտությունը քո մարմնի մասին:
Առողջ լեզու
Առողջ լեզվի գույնը միշտ միատոն վարդագույն է: Իսկ ինքը՝ օրգանը, թաց, առանց ինչ-որ շերտի, կետիկների, բշտիկների, ակոսների և թարախյին վերքերի: Սա ցույց է տալիս այն, որ որովայնը և ստամոքսաղիքային համակարգը առողջ են և ճիշտ ձևով են «արձագանքում» նյութափոխանակությանը:
Փառ լեզվին
1. Թեթև սպիտակ
Նման լեզուն «հուշում է», որ խնդիրներ կան լյարդի կամ աղեստամոքսային տրակտի հետ: Քանի որ միայն այս նախանշանով դժվար է ստույգ ասել խնդիրների մասին, ուստի ճիշտ կլինի դիմել բժշկի:
2. Սպիտակ փառի հաստ շերտ
Եթե լեզուն այս տեսքն ունի, սա վատ նշանն է այն բանի, որ որոշ օրգաններ լավ չեն կատարում իրենց ֆունկցիան: Սա նաև կարող է «հուշել» վիրուսային ինֆեկցիայի մասին:
3. Դեղին
Փառի այս վիճակը խոսում է լյարդի կամ լեղապարկի հիվանդության մասին: Ինչպես նաև կարող է լինել վատ նյութափոխանակության կամ սննդի լճացման նախանշան:
4. Անհամաչափ ներկված, ակոսիկներով պատված լեզու
Նման «քարտեզային» լեզուն աղեստամոքսային հիվանդությունների ստույգ նախանշանն է: Եթե խազերն այնքան խորն են, որ նման են ճաքերի, ապա սա խոսում է այն մասին, որ արյան մեջ գերակշռում է շաքարի պարունակությունը: Սահմանել ճիշտ ախտորոշում կօգնի բժիշկը:
Լեզվի գույնը
1. Խամրած-սպիտակ լեզու
Գունատ կամ սպիտակ լեզուն մարսողական համակարգի խնդիրների մասի է գուժում: Օրգանի նման գույնը հաճախ ուղեկցվում է հեղուկ լուծույթով, սառը ձեռքերով կամ ոտքերով, հոգնածությամբ կամ որովայնի այտուցվածությամբ:
Ծայրահեղ խամրած, չոր լեզուն ևս կարող է սակավարյունության մասին խոսել, որը, որպես կանոն, ուղեկցվում է տագնապի զգացումով, գլխապտույտով, հիշողության կորուստով, անքնությամբ, ճաքճքող շուրթերով:
2. Կարմիր լեզու
Վառ կարմիր լեզուն գրեթե միշտ խոսում է օրգանիզմի ինֆեկցիայի մասին: Լեզվի վրայի կարմիր կետիկները մարմնի ջերմության կամ արյան բորբոքման նախանշան են: Երեխաների մոտ հնարավոր է այդկերպ առաջանա իմունային պատասխան ինֆեկցիային: Մուգ կարմիր գույնը երիկամների հետ կապված խնդիրների կամ օրգանիզմի թունավորման մասին է խոսում:
3. Կարմիր ծայրով լեզու
Լեզվի ծայրը հայտնի է նաև որպես սրտի մակերես: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ լեզվի կարմիր ծայրը, առանց որևէ հիվանդության նախանշանի, խոսում է էմոցիոնալ ցնցումների մասին:
4. Եզրերը կարմիր լեզու
Նման լեզուն խոսում է այն մասի, որ չարաշահվում են յուղոտ կամ կծու ուտելիքները, ինչպես նաև ալկոհոլային խմիչքները: Արևելյան բժշկության համոզմամբ, այս կերպ արտահայտվում է հին զայրույթն ու վիրավորանքները:
5. Մանուշակագույն լեզու
Նման լեզուն նախանշանն է այն բանի, որ առկա է В2 վիտամինի պակաս: Սա հիմնականում կարող է հանդիպել այն կանանց մոտ, որոնք շատ դժվար դաշտանային ցիկլ են ունենում կամ այն մարդկանց մոտ, որոնք տառապում են խրոնիկական հիվանդությամբ:.
6. Կապտող լեզու
Եթե քո լեզուն կապտող է, սա շատ արագ բժշկիդ դիմելու ազդանշան է: Սա խոսում է այն մասին, որ թթվածնի ոչ բավականաչափ արտահոսք է լինում: Սա նաև կարող է գուժել այլ սրտային հիվանդությունների մասին:
7. Դեղին լեզու
Եթե լեզվի դեղնությունը երկար ժամանակ չի անցնում, ապա այն հանդիսանում է լյարդի կամ լեղապարկի հետ կապված խնդիրների նախանշան: Լեզվի առջևի հատվածի դեղնությունը հեպատիտի (լյարդոբորբ) ճշգրիտ ցուցում է:
8. Կանաչավուն լեզու
Մուգ կամ կանաչ փառը կարող է առաջանալ այն դեպքում, եթե օրգանիզմը սուր թունավորվել է, այդ թվում՝ ալկոհոլից: