Ցուլերի համար օրը հանգիստ կանցնի. օգոստոսի 30-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ Այսօր հաջողության կհասնեք անգամ այն գործերում, որոնցով այնքան էլ հետաքրքրված չեք: Եվ դա շնորհիվ  կենտրոնանալու ձեր ունակության: Զբաղվում եք միայն այն հարցերով, որոնք առավել ուշադրություն են պահանջում: Հրաշալի օր է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների ու տոնակատարություների մասնակցելու համար: Մարդաշատ վայրերում գուցե որոշ անհարմարավետություն զգաք, քանզի չափից շատ ուշադրությունը կարող է ձանձրացնել:

Ցուլ Օրը հանգիստ կանցնի: Ցնցումներ չեն լինի, լուրջ խնդիրներ չեն ծագի: Հնարավորություն կընձեռնվի վերականգնել գործնական հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք: Նաև ցանկություն կունենաք վերականգնել  որոշ հին սիրային կապեր, ինչն այնքան էլ ցանկալի չէ: Փորձեք կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ: Հրաշալի օր է ուղևորությունների համար:

Երկվորյակ Ձեր հնարամտության և արագ կողմնորոշվելու ունակության շնորհիվ՝  կհաղթահարեք օրվա բոլոր դժվարությունները: Օրիգինալ լուծումները և անսովոր ռազմավարությունը այսօր կօգնեն որոշ խնդիրներ հարթել և իրագործել մի շարք ծրագրեր:Թեև մտերիմները միշտ չէ, որ հասկանում և հավանության են արժանացնում ձեր քայլերը, այնուամենայնիվ, ընդունում են այն փաստը, որ դժվար իրավիճակներից դուք միշտ էլ հաղթող եք դուրս գալիս: Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ:

Խեցգետին Հնարավոր է անախորժություններ ու թյուրիմացություններ ծագեն, սակայն, ընդհանուր առմամբ, օրը բարեհաջող է: Ռիսկի չեք դիմում, եթե դրա անհրաժեշտությունը չկա, և,այդպիսով, խուսափում  ավելորդ կորուստներից: Ֆինանսական հարցերում չարժե որոշումներ կայացնել, խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Մեծամտության, եսասիրության ցանկացած դրսևորում, այսօր, ի վնաս ձեզ կաշխատի:

Առյուծ Օրը նպատակահարմար չէ նոր աշխատանք սկսելու համար: Կարող եք ավարտին հասցնել բոլոր կիսատ թողած գործերը, կարգուկանոն հաստատել  թե՛ տանը, և թե՛ աշխատավայրում: Այսօր շատ նրբանկատ եք, և անգամ ամենափխրուն ու առավել զգայուն մարդիկ ձեզնից նեղանալու առիթ չեն ունենա: Երեկոն ցանկալի է նվիրել ստեղծագործական գործունեությանը:

Կույս Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի, և որևէ նշանակալի իրադարձությամբ դժվար թե առանձնանա: Սակայն պատկերը կփոխվի օրվա երկրորդ կեսին, և  անզգուշության դեպքում՝ կարող եք լուրջ անախորժություններ ունենալ: Աշխատավայրում ևս խնդիրներ կծագեն: Զերծ մնացեք գործընկերների կամ ղեկավարության հետ տարաձայնություններից: Կարիք չկա քննարկման առարկա դարձնել ձեր համարձակ առաջարկությունները, միևնույն է, այսօր դրանք ճիշտ չեն գնահատվի:

Կշեռք Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք: Ճիշտ կվարվեք, եթե այդ ժամանակահատվածը նվիրեք հանգստին: Զբաղվեք գործերով, որոնք առավել հոգեհարազատ են: Շատ շուտով աշխատունակությունը կբարձրանա, էներգիայի հոսք կզգաք և, արդեն օրվա երկրորդ կեսին, կարող եք անցնել կարևոր նախագծերի իրականացման աշխատանքներին: Հրաշալի օր է ընկերական հանդիպումների և ընտանեկան միջոցառումների համար:

Կարիճ Կարևոր գործերը, որոնք  առանձնակի ուշադրություն և կենտրոնացում են պահանջում, ցանկալի է ծրագրել օրվա առաջին կեսին: Կարող եք ավարտին հասցնել վերջերս կիսատ թողած գործերը, ամփոփել ստացված արդյունքները: Բարեհաջող օր է գործնական բանակցությունների համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է տրամադրության անկում:

Աղեղնավոր Լարված օր է սպասվում: Ուշադրություն դարձրեք մտերիմների հետ ձեր հարաբերություններին: Տարաձայնությունների, վեճերի հավանականությունը շատ մեծ է: Փորձում եք հնարավորինս նրբանկատ ու համբերատար լինել, սակայն դա միշտ չէ, որ ստացվում է: Դժվարությամբ եք լեզու գտնում փոքրիկների հետ: Դրական միտումների ազդեցությունը երեկոյան կմեծանա, ինչը կանդրադառնա թե՛ գործնական և թե՛ անձնական հարաբերությունների վրա:

Այծեղջյուր Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կիրագործեք այ ամենն, ինչ ծրագրել էիք:Այսօր ձեզ կհաջողվի արդյունավետ գործել և լավ արդյունք ստանալ, ինչպես նաև՝ կազմակերպել գործընկերների աշխատանքը: Բարեհաջող օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման, պետական կառավարման մարմիններ այցելության և կարևոր փաստաթղթեր կազմելու համար: Մտերիմները կուրախացնեն իրենց հոգատարությամբ և լավ լուրեր կհայտնեն:

Ջրհոս Դրական միտումների ազդեցությունը մեծ է օրվա առաջին կեսին: Այդ ընթացքում կարող եք ծրագրել կարևոր գործեր, որոնց հետ մեծ հույսեր եք կապում, շփվել, ձեզ համար համակրելի, մարդկանց հետ: Նաև մի մոռացեք հոգ տանել ինքներդ ձեր մասին: Ճիշտ ժամանակն է սպորտով զբաղվելու, ինչպես նաև առողջարարական, կանխարգելիչ պրոցեդուրաների համար:

Ձկներ Օրվա  առաջին կեսը բարեհաջող է ցանկացած մակարդակի մասնագիտական հարցեր քննարկելու, նաև գործողությունների ծրագիր կազմելու համար: Լավ է, եթե ձեր կողքին հուսալի գործընկերներ ունեք, իսկ ահա նոր ծանոթներին վստահելու հարցում մի շտապեք: Վերջիններս կարող են շատ խոստումներ տալ և մոռանալ դրանց մասին:




Լրահոս