Նրանք բոլորն էլ հիասքանչ են: Այսինքն՝ նրանք սարսափելի են, ինչպես մահացու մեղքը, բայց մենք նրանց դրա համար չէ, որ սիրում ենք:
Դէննի Տրեխո
Տրեխո կերտած ցանկացած կերպար աթոռակի ինտելեկտ ունեցող մեքսիկացի տղա է: Սակայն նա իսկական տղա, գժվել կարելի է: Դաջվածքները, մոտոցիկլետները. հենց սրանք են: Ախր նա կյանքում էլ է այդպիսին. ահա՛ թե ինչումն է ողջ հմայքը:
Խյու Լորի
Խյուին բոլորը սիրեցին բժիշկ Հաուսի համար, իհարկե: Ավելի ճիշտ, սկզբում սիրեցին բժշկին, իսկ ահա ավելի ուշ՝ հենց Խյուին: Եվ սա շատ տարօրինակ է: Քանի որ նման արտաքինով, դեռ ավելին՝ մի բան էլ ագրեսիվ լինել…. Երևի թե, երկու մինուսը պլյուս է ծնել: Քանի դեռ Լորին հումորային դերեր կատարում, ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում նրան քնքուշ համարել:
Բենեդիկտ Կամբերբէչ
Իսկ Դուք լսե՞լ եք այն հումորը, երբ Կամբերբէչին պանրի հետ են շփոթել: Եվ ահա, սա միայն նրա ազգանվան հետ չէ կապված: Դերասանի և կաթնամթերքի միջև իսկապես ինչ-որ նմանություն կա: Կամ, ասենք, սատկած կզաքիս: Բայց, գրողը տանի, ինչ տարբերություն, եթե նա հանճար է:
Սերժ Գենսբուր
Չորս ամուսնություն, անթիվ սիրուհիներ և երկրպագուհիների անհավանական մեծ բանակ: Բայց ինչպե՞ս: Մենք չգիտենք: Կա՞ մեկը, ով կարող է գուշակել և տալ հարցի պատասխանը:
Էդրիան Բրոուդի
Երկարաքիթ, կնճիռներով պատված: Բրոուդին միշտ այնքան դժբախտ է, որ նրան հնարավոր չէ չսիրել:
Միկկի Ռուրկ
Կար ժամանակ, երբ ծառերը մեծ էին, պաղպաղակը՝ համեղ, իսկ Միկկի Ռուրկն այնքան գեղեցիկ էր, որ աչք թարթել հնարավոր չէր: Այդ ժամանակներից ամեն ինչ փոխվել է: Սակայն ուրախալին այն է, որ աշխարհում դեռևս կան բաներ, որոնք չեն փոխվում. Միկկիի խարիզման, օրինակ: Ի՞նչ տարբերություն՝ նա ինչ տեսք ունի: Նա հիասքանչ է և վերջ:
Ժերար Դեպարդյե
Իսկ ահա մսյե Դեպարդյեն երիտասարդ տարիքում էլ չէր կարող գովաբանել իրեն իր գեղեցկության համար: Իսկ տարիքի հետ ինքն իր համար մուլտֆիլմի է վերածվել: Իսկ դա լավ է, որովհետև նա նախկինում պարզապես քնքուշ էր, իսկ հիմա է քնքուշ է և ծիծաղելի:
Վենսան Կասսել
Ամբողջ աշխարհը, շունչը պահած, սպասում է, թե երբ է վերջապես Կասսելի պոզերը, սմբակներն ու պոչը կտրվելու: Սա ձեզ խրատ, սիրելի երեխաներ, զգուշացե՛ք ձեր երազանքներից, դրանք իրականանում են: Կասսելն այնքան էր երազում դիվային դառնալ, որ իսկապես սատանայի է վերածվել: Դեմքը, գոնե, սատանայական է: Դեեեե…. դրանում մի բան կա…
Քրիստոֆեր Ուոքեն
Իսկ պարոն Ուոքենը ոչ մի բանի չի վերածվել, նա հենց այդպիսին էլ ծնվել է, երևի.. Այնուամենայնիվ, մենք հիշում ենք ժամանակներ, երբ նա բավականին հմայիչ էր, բայց մուգ ակնոցներով և փակ բերանով: Քանի որ այս սպիտակ աչքերը և շնաձկան ժպիտը մեզ համար սարսափ էին դեռևս մանկապարտեզից սկսած: Իսկ հիմա մենք մեծացել ենք և սիրում ենք վախենալ:
Խավիեր Բարդեմ
Կլասսիկ Հրեշ Բելլի մասին մուլտֆիլմից: Դեմքը սարսափելի է, ներսից՝ բարի: Դե, Խավիերի աչքերը բարի են, դա՝ հաստատ: Իսկ ահա նրա ռունգերից պետք է հեռու մնալ: Ձեզ երբևէ հոտոտել է շատ մեծ շուն: Դա փոշեկուլի է նման: Եվ ահա Բարդեմը մեզ նման մի բան է հիշեցնում: Դե՝ հրեշ է, չէ՞: Հրեշներին մենք սիրում ենք: Ուղղակի պաշտում ենք:
Մարկ Էնթոնի
Սարսռեցնող կերպար է: Հասկանում ենք՝ ինչու է գեղեցկուհի Ջեյ Լոն ամուսնացել նր ահետ: Որոշները սիրում են «գրպանային տղաներին»: Դե, երևի, մենք էլ չէինք հրաժարվի ձեռքի գնոմից:
Թիմ Ռոտ
Թիմ Ռոտը զարմանալի մարդ է: Նա կարող է ցանկացած կերպար կերտել: Եվ իսկապես չկա այնպիսի դեր, որը նրան չսազեր: Հենց դրա համար էլ մենք նրան սիրում ենք. հանելուկային լինելու համար: Ինչպես է նրան հաջողվում տեղավորվել այդքան տարբեր մարդկանց մեջ: Եվ որտեղ է, կներեք, այս ամենի հետ մեկտեղ անհետանում նրա տարօրինակ դեմքը: Դարի հանելուկն է:
Դենիել Կրեյգ
Ահա, բռնվեցիք: Կարող եք չհերքել: Բոլորդ էլ դիտել եք գերմանական պոռնո և երազել եք սեքսուալ ջրմուղագործի մասին: Խնդրել եք՝ ստացե՛ք: Ահա՛ նա՝ առկայծող Դենիելը՝ ջրմուղագործ Սեմյոնիչի դեմքով:
Ալան Ռիկման
«Ականջալուր եղի՛ր Մետատրոնին՝ Ամենազորի ավետաբերին՝ ճշմարիտ Աստծո ձայնին»: «Դոգմա» ֆիլմի ստեղծողները դերասանին ընդգրկեցին հրեշտակի կերպարի համար, քանի որ որոշեցին, որ եթե Աստված ձայն ունի, ուրեմն՝ այդ ձայնը Ալան Ռիկմանինն է: Ռիկմանի մասնակցությամբ ֆիլմերը կրկնօրինակմամբ դիտելը, հիրավի, հանցագործություն է: Նրան պետք է դիտել միմիայն բնօրինակով: Մեզ համար միևնույնն է, որ Ռիկմանը ծեր առնետի է նման: Նա հանճար է և խստաբարո: Վե՛րջ:
Ադրիանո Չելենտանո
Պատվավոր առաջին հորիզոնականը և ամենասարսափելի սեքս-տղամարդ վարկանիշը հանձնում ենք սիրելի Ադրիանոյին: Առաջին հերթին, նա իսկապես ամենատգեղն է: Իսկ երկրորդ՝ նա ընդհանրապես ամենա-ամենան է. ամենատաղանդավորը, ամենասեքսուալը, ամենա…. քանի որ մենք նրան սիրում ենք օրորոցից: Եվ երբեք չենք դադարի սիրել: Դե, քանի որ մեր մայրերն են նրան սիրել: Եվ շատ հավանական է, որ մեր դստրերն էլ նրան կսիրեն: Նա հիասքանչ է:
Ժան Պոլ Բելմոնդո
Armlur.am-ն այս շարքում ավելացրել է նաև ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոյին: 82-ամյա դերասանը հիրավի առանձնանում է իր սարսափելի, վախեցնող արտաքին տեսքով: Սակայն նրա կերտած ցանկացած կերպար սիրում են թե՛ փոքրերը, թե՛ մեծերը: