ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը երեկ պատրաստվել էր ՀԱԿ քաղխորհրդի նիստին ներկայացնել իր առաջարկը` ՀԱԿ-ը ճգնաժամից դուրս բերելու մասին, սակայն նիստը չի կայացել խորհրդի մյուս անդամների բացակայության պատճառով: Երբ Մակեյանը հեռանալիս է եղել ՀԱԿ գրասենյակից, շենքի մուտքի մոտ հանդիպել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին: Վերջինս ասել է, թե ինքներդ եք առաջարկել, եւ մենք որոշել ենք, որ քաղխորհրդի նիստերը լինում են ամեն շաբաթ՝ բացի ԱԺ քառօրյայի օրերից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մակեյանը հաստատեց, որ ժամանակին ինքը նման առաջարկ է արել, սակայն նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նիստ չանելու դեպքում քաղխորհրդի անդամներին այդ մասին նախօրոք տեղյակ պետք է պահեն, ինչն այս անգամ չի արվել: Կողմերը պայմանավորվել են հաջորդ չորեքշաբթի ՀԱԿ քաղխորհրդի նիստ անել եւ անդրադառնալ Մակեյանի՝ ՀԱԿ-ի առողջացման փաթեթին:
ՉԵՆ ԽԱՂԱՂՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ