«Կարծում եմ՝ կառավարությունը 7-ից ավելի է ապահովել տնտեսական աճը, եւ այդ առումով կարող եմ եզրակացնել, որ նոր կառավարությունը կգլխավորի գործող վարչապետը»:
Դե իհարկե, ով, եթե ոչ Սամվել Նիկոյանը պետք է ոգեւորված լինի Տիգրան Սարգսյանի պաշտոնի պահպանման հարցով, քանի որ հարազատ որդին՝ Վարդանը, Տիգրան Սարգսյանի օգնականն է: Իսկ եթե վարչապետը փոխվի, բնականաբար, Նիկոյանի որդին կդժվարանա «Պրադո»-ն վարել այդքան հպարտությամբ: Այնպես որ, Նիկոյանի մտահոգությունները հասկանալի են: Հասկանալի է նաեւ, որ Նիկոյանին տնտեսական 7-տոկոսանոց աճը չէ, որ հետաքրքրում է: Նա առավել լուրջ ծրագրեր ունի մեր երկրում աղքատության ցուցանիշները աննախադեպ բարձրացրած վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: