ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ի տարբերություն մնացած թեկնածուների՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը սկսվում է անվտանգության հարցերից՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ»:

Արտակ Դավթյան news.am

Իսկ ի՞նչ օգուտ դրանից, երբ իրականում ծրագրերն ուղղակի թղթի վրա գրված բառեր են: Նույն Սերժ Սարգսյանը 5 տարի է՝ նախագահ է, եւ ի՞նչ դրական տեղաշարժեր կան ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում: Նույն լճացած վիճակն է՝ անկախ նրանից, թե ծրագրում ինչ է գրված կամ ինչ կգրվի: Կամ անվտանգության հարցերի մասին խոսելիս պետք է քաղաքացիների անվտանգության մասին չմոռանալ: Նույն Ս. Սարգսյանի օրո՞ք չէր, որ ռեստորանում բժիշկ սպանեցին, բենզալցակայանում դերասանի ծեծեցին, քարոզարշավի ժամանակ նախագահի թեկնածուի վրա կրակեցին: Այսքանից հետո էլ ի՞նչ իմաստ ունի խոսել անվտանգության եւ ապահով Հայաստանի մասին:




Լրահոս