Սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ԲՀԿ մասնագիտական հանձնաժողովը դիտողություններ ու առաջարկներ է պատրաստել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները Շիրակի ԲՀԿ մարզային խորհրդի պատասխանատուների հետ նախօրեին քննարկվել են սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ԲՀԿ մասնագիտական հանձնաժողովի պատրաստած դիտողություններն ու առաջարկները։

Ինչպես հայտնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից, Շիրակի մարզային խորհրդի պատասխանատուներին տրվել է հանձնարարական՝ ԲՀԿ շարքերի հետ քննարկել ներկայացված փաթեթն ու մարզային խորհրդի եզրակացությունը փոխանցել ԲՀԿ կենտրոնական գրասենյակ։

Նույն օրը, ավելի վաղ, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ կազմակերպչական հարցերի պատասխանատու Աբրահամ Մանուկյանը եւ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Միքայել Մելքումյանը հանդիպել են կուսակցության Մարալիկի տարածքային կառույցի ակտիվի հետ։

Սեպտեմբերի 13-ին կայանալիք Մարալիկի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն առաջադրել է կուսակցության Անիի տարածքային կառույցի պատասխանատու Արտակ Ավդալյանի թեկնածությունը։

Կուսակցության ակտիվը ստացել է թեկնածուի քարոզարշավը կազմակերպելու, ինչպես նաեւ՝ կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ հստակ հանձնարարականներ։




Լրահոս