
«Դա պիլոտային ծրագիր է, որը նպաստելու է բիզնեսի զարգացմանը: Զուգարանի մուտքն արժի 200 դրամ: Բացի այդ էլ, ունի գովազդ տեղադրելու հնարավորություն»:
Եվ սա ասում է էկոնոմիկայի փոխնախարարը: Իբրեւ թե ամեն ինչներս տեղն էր, հիմա էլ մնացել էր զուգարանային բիզնեսը զարգացնել: Եվ ասողը փոխնախարար է, որը հավանաբար լուրջ հաշվարկներ է արել: Երեւի նման հանճարեղ պաշտոնյաների առկայությունն ու գործունեությունն էլ է նպաստում մեր երկրում աղքատության ծավալների աճին, բնակչության կենսամակարդակի անկմանը: Այն դեպքում, երբ հարյուր հազարավոր ընտանիքներ մի կերպ գոյություն են պահպանում, պետությունը 170 հազար դոլար կծախսի յուրաքանչյուր զուգարանի վրա: Այսպես որ շարունակեն, տարիներ անց այդ զուգարանները մտնողներ էլ չեն լինի, քանի որ երկրում բնակչություն չի մնա: