Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ նախագահի նստավայրում անցկացվող խորհրդակցությունների շրջանակում հանդիպում է ունեցել նաև ՀՀ Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ Վազգեն Մանուկյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Գրիգոր Բադիրյանը, Արշակ Սադոյանը և Կարինե Դանիելյանը: