Ռուսական «Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերն այսօր հայտարարել է, որ 2015թ.-ին Ավստրիայում փախստականների թիվը կարող է հասնել 80 հազարի, ինչը շուրջ 4 անգամ ավելի է, քան երկու տարի առաջ, և երկիրը պետք է կարողանա լուծել այդ խնդիրը:
Ըստ նրա՝ 2013թ.-ին Ավստրիան ընդունել է 17 հազար փախստական, 2014-ին՝ 28 հազար, այս տարի սպասվում է 70-80 հազար:
«Տառապանքները, որոնք մենք տեսնում ենք ամեն օր, տառապանքներ չեն, որոնք մեզ չեն վերաբերում: Մենք՝ եվրոպացիներս, պետք է օգնենք նրանց, ովքեր լքում են իրենց երկրները պատերազմների և կյանքի անընդունելի պայմաննների՝ ահաբեկչություն, սպանություններ, պատճառով: Դա մեր պարտականությունն ու ներդրումն է խաղաղության գործում՝ շփվել այդ մարդկանց հետ նրանց արժանապատվությունը հարգելով»,-ասել է Ֆիշերը: