ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչպես կարող եմ ձեռք բերել 2013թ. մեքենայի տեխնիկական զննության կտրոններ:

Սամվել Վարդանյան (49 տարեկան)

 
ՊԱՏԱՍԽԱՆ. 2013թ. տեխզննման կտրոնները քաղաքացիները կարող են ձեռք բերել ս. թ. հունվարի 21-ից 31-ն ընկած ժամանակահատվածում` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ 2012թ. գույքահարկի զրոյական անդորրագիրը:
2013թ. տեխզննման կտրոնները կտրամադրվեն «ՎՏԲ Հայաստան» բանկի միջոցով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս Հայաստանի տարածքում ամենաշատ մասնաճյուղեր ունեցող բանկն է, ինչպես նաեւ կարեւորելով այս պահին աշխատանքներն առավել օպերատիվ եւ կանոնակարգված կազմակերպելու անհրաժեշտությունը:
Մինչ այդ ժամանակահատվածը` հունվարի 31-ը, ըստ ճանապարհային ոստիկանության հետ ձեռք բերված համաձայնության՝ 2013թ. տեխզննման կտրոններ չունեցող քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվի, եթե վերջիններս ներկայացնեն 2012թ. գույքահարկի զրոյական անդորրագիրը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճանապարհային ոստիկանությունը տեխզննման կտրոններ չունեցող քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմի նաեւ փետրվարի 1-ից հետո՝ անորոշ ժամանակով, մինչ հարցի կարգավորվելը:




Լրահոս