ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքացին օգտվում է փաստաբանական ծառայություններից, արդյո՞ք դրա դիմաց պետք է որոշակի գումար վճարի, եթե այո՛, ապա ինչքա՞ն:

Արտաշես Պողոսյան (46 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Փաստաբանն իրավունք ունի փոխհատուցում ստանալ իր ծառայությունների դիմաց: Փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի ու վստահորդի միջեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով:
Պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնությունը քրեական գործերով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ հետեւյալ դեպքերում.
1) ալիմենտի գանձման վերաբերյալ գործերով,
2) խեղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու, ինչպես նաեւ կերակրողի մահվան հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերով:
Անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է փաստաբանների պալատը պետության հաշվին՝ «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքի 41-րդ եւ 42-րդ հոդվածներով սահմանված կարգով: Անվճար իրավաբանական օգնություն կարող է ցույց տրվել նաեւ փաստաբանի նախաձեռնությամբ:

փաստաբան Ալեքսանդր Ծատինյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անվճար իրավաբանական օգնությունը նշված դեպքերում օրենքով նախատեսված է, այլ հարց է, թե հաջողվում է արդյոք օգտվել այդ հնարավորությունից, եւ ինչ որակ է ունենում անվճար ծառայությունը:




Լրահոս