Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը մոտ ժամանակներս կլավացնի Նեյմարի պայմանագրի ֆինանսական կողմը, հայտնում է իսպանական Sport պարբերականը:
Երբ Նեյմարը «Սանտոս»-ից տեղափոխվել էր «Բարսելոնա», նա կոնկրետ պայմանավորվածություն ուներ ակումբի նախկին նախագահ Սանդրո Ռոսելի հետ, բայց տարիների ընթացքում պայմանները փոխվեցին: Սկզբնականում Նեյմարը հինգ տարվա ընթացքում պետք է ստանար 44 մլն եվրո, որը տարեկան կազմում էր 8,8 մլն եվրո` չհաշված բոնուսները:
Ընդ որում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նրան առաջարկում էր 20 մլն եվրո աշխատավարձ, սակայն Նեյմարը չի ցանկացել տեղափոխվել, քանի որ իրեն լավ է զգում կատալոնական ակումբում: Սակայն ֆուտբոլիստը ցանկանում է օգտվել իրավիճակից և լավացնել պայմանագրի պայմանները: Ցանկացած դեպքում կատալոնական ակումբում հասկանում են, որ Նեյմարը պայմանագրով պետք է ակումբում դառնա երկրորդը` Մեսսից հետո: