Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ցավով տեղեկացնում է ԵՄ պատվիրակության ադմինիստրացիոն ղեկավար, տիկին Հելեն Բեքմանի հանկարծամահ լինելու մասին: Հայաստանում ԵՄ պատվիրակությունից հայտնում են, որ Հելեն Բեքմանը մահացել է Երեւանում փետրվարի 11-ին` 51 տարեկան հասակում: Բեքմանը ԵՄ պատվիրակության ադմինիստրացիան ղեկավարում էր 2012թ. սեպտեմբերից: Պատվիրակության կազմում ընդգրկված նրա գործընկերները Բեքմանին նկարագրել են որպես բարեհամբույր եւ փայլուն գործընկերոջ: Պատվիրակությունն իր ցավակցությունն է հայտնել նրա ընտանիքին:
Հանկարծամահ է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության վարչական ղեկավարը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ