Կրակոցներ` Երևանի կենտրոնում. երկու երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Երևանի Ամիրյան փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ուղեկցվել է կրակոցներով: Armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշենրով, այն է` խուլիգանություն,  որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով, Ամիրյան փողոցում` «Next» հագուստի խանութ-սրահի մոտ, անհայտ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ գազային ատրճանակով կրակոցներ են հնչել:

Ծեծի հետևանքով՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 21-ամյա Արեգ Պետրոսյանը և 27-ամյա Հակոբ Հակոբյանը: Վերջիններս հիվանդանոց են ընդունվել «գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ:

Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են «Վոլտրան» տեսակի գազային ատրճանակ, 1 հատ կրակված 9 մմ տրամաչափի պարկուճ և 1 փամփուշտ:




Լրահոս