Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա կանցկացվի` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չենք ընդունում սահմանադրական փոփոխությունները» ֆեյսբուքյան խումբը նախաձեռնել է սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովի դիմաց կազմակերպել բողոքի ակցիա: Հիշեցնենք, որ այդ օրը խորհրդարանում սահմանադրական բարեփոխումնրի հարցով լսումներ են անցկացվելու: Նախաձեռնության հայտարարության մեջ ասվում է.

«Բոյկոտում ենք Սահմանադրական «բարեփոխումների» մասնագիտական հանձնաժողովը և նրա ներկայացրած հակապետական նախագիծը։ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը պետք է գրվի Հայ ժողովրդի կողմից։ Հավաքը տեղի կունենա սույն թվականի Սեպտեմբերի 4-ին, ժամը 16։00-ից ՀՀ Նախագահական նստավայրի դիմաց։ Բոյկոտից հետո կտեղափոխվենք Ազատության հրապարակ՝ քննարկելու մեր հետագա անելիքները»։




Լրահոս