Օգոստոսի 30-31-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մոտակայքում այրվել է 1000 քմ, Սարալանջի պողոտայում` 300 քմ, Եղվարդի խճուղում՝ «10+10» հրաձգարանի մոտակայքում` 1500 քմ խոտածածկ տարածք:
Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվել է 1 հա խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են: