Ուկրաինայի ափերի մոտ մեկնարկում են ՆԱՏՕ-ի ամենամասշտաբային զորավարժությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Sea Breeze-2015 բազմազգ զորավարժությունները մեկնարկել են Ուկրաինայի Օդեսայի ու Նիկոլաևսկի շրջաններում, ինչպես նաև Սև ծովի հյուսիս-արևմտյան շրջաններում: Ինչպես հայտնել է Ուկրաինայի ՊՆ մամլո ծառայությունը` մանևրների նպատակն է ճգնաժամային տարածաշրջանում անվտանգության ուղղված բազմազգ օպերացիայի անցկացումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Զորավարժությունները կոչված են բարձրացնել տարածաշրջանում անվտանգության ու վստահության մակարդակը, կատարելագործել Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև ռազմածովային համատեղելիությունը»,- հավելել են գերատեսչությունում:

Այս տարի զորավարժությունները կլինեն պատմության մեջ ամենամասշտաբայինը: Դրանց կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած մինչև 2.500 զինծառայողներ:




Լրահոս