Հրապարակ. Հովիկ Աբրահամյանն աչքի է ընկել կրուտոյ պահվածքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է. “Քանի որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին իր հետ չի տանում քարոզարշավի, վերջինս առանձին այցելում է մարզեր` հանդիպում կուսակտիվի հետ: Արարատից հետո նա եղել է Թալինում, որտեղ աչքի է ընկել “կրուտոյ” պահվածքով:
Հայտնի է, որ Թալինի նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը Թալինի քաղաքապետի ընտրությունների ժամանակ պաշտպանել է ոչ թե այն թեկնածուին, որին առաջադրել էր ՀՀԿ-ն, որն էլ ընտրվեց` Սարգիս Արամյանին, այլ Վորոշ Խաչատրյանին:
Թալինում տեղի ունեցած ՀՀԿ շտաբի մինի նիստի ժամանակ քաղաքապետ Սարգիս Արամյանը, ներկայացնելով քարոզարշավի ընթացքը, դժգոհել է Մնացից` ասելով, թե վերջինս խոչընդոտներ է ստեղծում, եւ արժանացել է Հովիկ Աբրահամյանի բավականին կոշտ հակադարձմանը` “ԱԺ պատգամավորի մասին կարգին խոսի” տարբերակով:




Լրահոս