
«Ատլետիկո»-ի կիսապաշտպան Ռաուլ Գարսիան կարիերան կշարունակի Բիլբաոյի «Ատլետիկ»-ում: Նրանք համաձայնության են հասել մադրիդյան ակումբի հետ:
Այսօր Գարսիան բժշկական հետազոտություն կանցնի Բիլբաոյում և պայմանագիր կստորագրի ակումբի հետ: «Ատլետիկո»-ի կազմում Գարսիան խաղացել է 8 մրցաշրջան և դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, ինչպես նաև հաղթել է Եվրոպայի լիգայում և երկու անգամ էլ նվաճել Եվրոպայի Սուպերգավաթը: