ՀԱԿ-ին մոտ կանգնած “Իրատես de facto”-ի աղբյուրները տեղեկացնում են, որ, չի բացառվում, որ կոնգրեսում սկսված գործընթացները դուրս գան Տեր-Պետրոսյանի և իր ֆավորիտների վերահսկողությունից, որովհետև կրքերն առավել քան շիկացած են այստեղ` բոլոր ուղղություններով:
Ճիշտ է, Տեր-Պետրոսյանը փորձում է գտնել ոսկե միջինը` “համ կույս մնալու, համ հաճույք ստանալու” բանաձևումով՝ ստեղծել և ՀԱԿ կուսակցություն, և չքայքայել ՀԱԿ-ը, որպես կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների միություն, այնուհանդերձ, թե ՀՀՇ-ում, թե “Արմատում”, թե ՀԱԿ մնացյալ կառույցներում սցենարներ են մշակվում բուն համագումարի օրը վերմակն իրենց վրա քաշելու ուղղությամբ: Իսկ եթե այնպես ստացվի, որ կուսակցությունը ձևվի Զուրաբյանի “հագով”, ապա ՀՀՇ-ի մի մասը կգնա Արարատ Զուրաբյանի հետևից, մյուս մասը “Ազատ դեմոկրատներ” կմտնի, երրորդ մասն էլ կգնա դեպ “Այլընտրանք”, այսինքն` Նիկոլ, իսկ “Արմատից” շատերը` դեպ Բագրատյան:
“Էլ չենք ասում, որ զուգահեռաբար մշակվում է “թեզ”, որով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին և Աշոտ Սարգսյանին խաղից վերջնականապես հանելու սցենարը կգործի` “ազատելով իրենց պայքարը նման մարդկանցից”` պնդում են ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները”,- եզրափակում է թերթը: