Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը MTV Video Music Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, որ կմասնակցի 2020 թ նախագահական ընտրություններին, հայտնում է Variety-ին:
Երգչուհի Թեյլոր Սվիֆթի ձեռքից մրցանակ ստանալով՝ սևամորթ կատարողն իր ելույթում ասել է.
«Չգիտեմ ինչ կկորցնեմ դրանից հետո: Ես պատրաստվում եմ 2020թ.-ին իմ թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնին: Գուցե դուք հիմա գուշակում եք, թե բեմ դուրս գալուց առաջ ինչ-որ բան ծխել եմ թե՞ ոչ»:
Արարողությունը վարող երգչուհի Մայլի Սայրուսը հայտարարել է, որ պատրաստվում էր ընտրություններում աջակցել Դոնալդ Թրամփին, ով մասնակցում է 2016-ի ընտրություններին, սակայն այժմ կլինի Ուեսթի կողմնակիցը։