Հրապարակ. Զինծառայողին հուղարկավորել են գնդակոծության ներքո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզի Մովսես գյուղում երեկ հուղարկավորել են փետրվարի 9-ին հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Մհեր Եղշատյանին:
Թաղմանը մասնակցել է ընդամենը 10-12 մարդ: Գյուղի քահանան է խորհուրդ տվել մի քանի հոգով թաղել, քանի որ այս օրերին գյուղը գնդակոծության տակ է: “Ավտոմատի կրակոցները չեն դադարում, մարդիկ վախենում են տնից դուրս գալ”,-պատմել է բնակիչներից մեկը: “Հրապարակը” հիշեցնում է, որ նախօրեին գյուղ ժամանած Սերժ Սարգսյանը գյուղացիներին խորհուրդ էր տվել հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվել:




Լրահոս