Հեշտ էր խաղալ ՊՍԺ-ի կազմում, հավաքված են հիանալի ֆուտբոլիստներ. Դի Մարիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կիսվել է «Մոնակո»-ի հետ խաղի տպավորություններով (3:0):

– Ես ուրախ եմ, որ մենք այսօր հասանք ցանկալի արդյունքի` վաստակեցինք երեք միավոր: Ես շատ էի ցանկանում խաղալ ՊՍԺ-ի կազմում և հագնել այդ ակումբի մարզաշապիկը: Ամեն ինչ հիանալի անցավ, իմ մոտ ստացվեց շատ լավ գոլային փոխանցում, այնպես որ ես կարող եմ գոհ լինել:

– Հե՞շտ էր ՊՍԺ-ի կազմում խաղալ:

– Դա միշտ հեշտ է, եթե կողքիդ բարձրակարգ խաղացողներ են: Իսկ ՊՍԺ-ում հավաքված են հիանալի ֆուտբոլիստներ: Ես ուրախ եմ, որ ակումբը երկարաձգեց պայմանագիրն այնպիսի հիանալի ֆուտբոլիստի հետ, ինչպիսին Մոտան է: Միշտ հիանալի է` հնարավորություն ունենալ առաջընթաց ապրել այդպիսի հիանալի ֆուտբոլիստների կողքին:




Լրահոս