
Խոշոր պետական ծառայող, Բորիս Նեմցովի նախկին մտերիմներից մեկը խորհուրդ է տվել Ժաննա Նեմցովային հոր սպանության պատվիրատուներին չփնտրել Չեչնիայում, հայտնում է Rosbalt-ը՝ հղում կատարելով իրավիճակի հետ ծանոթ աղբյուրին:
Աղբյուրը բացատրել է, որ Նեմցովան զրուցել է հոր նախկին մերձավորներից մեկի հետ, ով խորհուրդ է տվել բավարարվել նրանով, որ «ճաղերի հետևում» են գտնվում քաղաքական գործչի սպանության ենթադրյալ կատարողները, «ճնշում չգործադրել հետաքննության վրա» ու ԶԼՄ-ներում չուռճացնել սպանության պատվիրատուների թեման, որոնք գտնվում են Չեչնիայի Հանրապետությունում:
Աղբյուրի վարկածով՝ Նեմցովան մտադրված է հասնել ԵԱՀԿ կամ ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովների կողմից իր հոր սպանության միջազգային հետաքննությանը: